«Միլանի» կիսապաշտպանն այլ թիմ է տեղափոխվել (լուսնակարներ)
08/07/2017 18:42
Նմանատիպ
«Միլանի» կիսապաշտպան Յուրայ Կուցկան այլևս հանդես չի գալու իտալական թիմում: Սլովակը 2 տարվա պայմանագիր է կնքել «Տրաբզոնսփորի» հետ,- հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է 6 միլիոն եվրո: 30-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիին» միացել էր 2015 թվականին: Նրա համար «Ջենոային» վճարվել էր 3 միլիոն եվրո:
«Միլանի» կազմում Կուցկան մասնակցել է 67 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: