«Յուվենտուսը» խոշոր գումարով վարձակալում է «Բավարիայի» ֆուտբոլիստին
10/07/2017 15:10

Նմանատիպ
«Բավարիայի» եզրային հարձակվող Դուգլաս Կոստան կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
«L’Equipe»-ից տեղեկանում ենք, որ թուրինցիները 2 տարով վարձակալելու են 26-ամյա ֆուտբոլիստին: Այդ վարձավճարի համար մյունխենցիները 9 միլիոն եվրո կստանան: «Յուվենտուսը» նաև իրավունք կստանա հետագայում 33 միլիոն եվրոյով գնելու բրազիլացու ամբողջական տրանսֆերը:
Գերմանիայի նախորդ առաջնությունում Կոստան մասնակցել է 23 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում