«Վերջին անգամ ձեզ հետ հանդիպելուց հետո գնացի քաղաքապետարանի շենք, մոտեցա բարև ասելու քաղաքապետին, ասելու՝ ազատ թողե՛ք մեր քաղաքը, մեր երկիրը, սա ձեր բոստանը չէ, սա հայ ժողովրդինն է: Իսկ քաղաքապետ տեսնելու փոխարեն ի՞նչ տեսա այնտեղ, черный вход կա այդտեղ, մարզպետը Վանաձորից փախած, արձակուրդի մեջ, черный вход-ում գյուղապետեր էր ընդունում։ Մարզպետն ի՞նչ գործ ունի քաղաքապետարանում, մարզպետը թող Վանաձորում նստի, մարզպետը Վանաձորում թող ձեր իրավունքը ապահովի, ոչ թե այստեղ թաքուն նստած՝ գյուղապետերի հերթը ընդունի: Գյուղապետ ես, հերոսացել ես, փա՛ռք քեզ, բայց այդ փառքը մի՛ փաթաթեք մեր ժողովրդի ապագայի վրա»,- այս մասին այսօր Ալավերդիում ասաց նախագահի նակին թեկնածու Րաֆֆի հովհաննիսյանը:
«Անգին է ձեր ներկայությունը»,- ավելացրեց նա:
Ր. Հովհաննիսյանը նաև խոսեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ կեղծարարություն է տեղի ունեցել, անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:
Հովհանիսյանն ալավերդցիներին նույնպես կոչ արեց ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարկում «այդ օրը կլինեն ֆիզիկապես կողք կողքի»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ ոստիկանները ճանապարհները կբացեն, «քանի որ դա նրանց պարտականությունն է»: