Բաշար Ասադը Հայաստանում Սիրիայի նոր դեսպան է նշանակել
18/07/2017 19:50

Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Հայաստանում, Հարավային Աֆրիկայում ու Կուբայում երկրի նորանշանակ դեսպաններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sana գործակալությունը, Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոհամադ Ահմադ Խաջ Իբրահիմը:
Բաշար Ասադը երդմնակալության արարողությունից հետո առանձին ընդունել է դեսպաններին, տվել հանձնարարականներ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարն Վալիդ ալ-Մոալլեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում