Երևանի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում տեսախցիկ է տեղադրվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվի Երևան քաղաքի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում