Ի՞նչ է «Facebook home»-ը (տեսանյութ)
Նմանատիպ
Ֆեյսբուք սոցցանցը ապրիլի 4-ին Կալիֆորինայում գտնվող իր կենտրոնական գրասենյակում անցկացրեց հատուկ միջոցառում :
Հավաքվածները ակնկալում էին, որ միջոցառման ընթացքում Ցուկերբերգը ու իր ընկերությունը կներկայացնեն «facebook սմարտֆոնը»` շարժական ապարատ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անդրոիդ հեռախոս վերածել «ֆեյսբուքահեռախոսի» :
Լուրերը այն մասին, որ «ֆեյսբուքը հեռախոս է սարքում» տարածվեց 2011-2012 թվականներին:
Յուրաքանչյուր կես տարին մեկ ԶԼՄ-ներում հայտնվում էր տարբեր մանրամասներ այդ նախագծի մասին. Մեկ ասվում էր, որ այն կհամագործակցի HTC ընկերությա հետ, հետա ասվում էր, որ կհամագործակցի Apple կամ Google ընկերությունների հետ:
Սակայն ընկերությունը կամ հերքում կամ անտեսում էր խոսակցությունները:Բայց մի բան պարզ էր, որ այդ խոսակցությունների մեջ կային ճշմարտության նշույլներ: Այն , որ պատմության հանգուցալուծումը մոտ էր հայտնի դարձավ 2013 թվականի մարտին:
Միջոցառման հավաքվածները ակնկալում էին տեղեկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «ֆեյսբուքահեռախոսի», սակայն իրականում միջոցառումը նվիրված էր, ոչ այնքան սարքավորմանը, որքան Android-ի սոցիալական ծածկույթին, որը կրում էր Home անվանումը:
Ցուկերբերգի խոսքերով դրան միանաշանակ սահմանում տալը շատ բարդ է, քանի որ այն ոչ օպերացիոն համակարգ է, ոչ հեռախոս: Այն իր մեջ ներառում է ծառայությունների փաթեթ և այդ ծառայությունները Android հեռախոսների մեջ ներմուծելու գործիքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում