Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում