«Ռեալը» երկարաձգելու է Ասենսիոյի և Լյորենտեի հետ պայմանագրերը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ 

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր է կնքելու։ Հանդիսավոր արարողությունը կայանալու է սեպտեմբերի 24-ին։

Մարկոս Լյորենտեն «Ռեալի» սան է․ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում», իսկ ըթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 3 հանդիպման, որոնցից երկուսում փոխարինման է դուրս եկել։

Միևնույն ժամանակ հեղինակավոր «AS» պարբերականին հայտնի է դարձել, որ Լյորենտեի պայմանագիրը երկարաձգելուց հետո «Ռեալը» հայտարարելու է Մարկո Ասենսիոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ 21-ամյա Ասենսիոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, իսկ նորը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 500 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում