Սեբալյոս․ Հենց նման նորամուտի մասին է երազում

«Ռեալի» նորեկ Դանիել Սեբալյոսն իր մեկնաբանությունն է տվել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ հանդիպման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 2։1 հաշվով հաղթանակ է տոնել 21-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ։

-Մեկնարկային կազմում հենց նման նորամուտի մասին է երազում։ Շատ ուրախ եմ, որ թիմին օգնեցի հաղթանակ տոնել։ Կրկնակի գոհ եմ ինձանից։ Պետք է շարունակենք հաղթանակներ տոնել և մոտենալ մրցակիցներին։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան։ Եթե միասնական մնանք, կկարողանանք հաջողությունների հասնել։ 

«Ալավեսը» ևս լավ հանդես եկավ։ Եթե նրանք շարունակեն նույն ոգով, կկարողանան մրցակիցների համար խնդիրներ առաջացնել,- Սեբալյոսի խոսքը փոխանցում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ «Ռեալն» այժմ ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ալավեսը» միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում