«Նապոլիի» հարձակման եռյակը շանս չի տվել Հոլանդիայի չեմպիոնին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլին» առաջին հաղթանակն է տոնել: Երկրորդ տուրում իտալական թիմը սեփական հարկի տակ մրցել է Հոլանդիայի չեմպիոն «Ֆեյենորդի» հետ ու 3:1 հաշվով գերազանցել մրցակցին:

«Աձուրիի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել հարձակման եռյակի ներկայացուցիչներ Լորենցո Ինսինյեն (7-րդ րոպե), Դրիս Մերտենսը (49) և Խոսե Կալյեխոնը (70): Ռոտերդամցների կիսապաշտպան Յենս Տորնստրան 68-րդ րոպեին չի կարողացել 11-մետրանոց հարվածով կրճատել հաշվի տարբերությունը. փայլուն է խաղացել Պեպե Ռեյնան: Փոխարենը, մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Կալիդո Կուլիբալիի սխալից օգտվել է Սոֆյան Ամրաբատը:

«Նապոլին» վաստակել է 3 միավոր ու հավասարվել Դոնեցկի «Շախտյորին»: «Ֆեյենորդը» դեռ միավոր չի վաստակել, իսկ F խմբի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է (6):

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում