Հեթ-տրիկը որոշել է «Սևիլյա» – «Մարիբոր» խաղի ելքը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի E խմբում առաջատար կա: Երկրորդ տուրում «Սևիլյան» սեփական հարկի տակ ընդունել է «Մարիբորին» ու 3:0 հաշվով հաղթանակ տոնել:

Որոշիչ է դարձել Վիսամ Բեն Յեդերի հետ-տրիկը (27՛, 38՛, 83՛): Ֆրանսիացուն մեկական անգամ օգնել են աչքի ընկնել Խոակին Կորեան ու Ֆրանկո Վասկեսը: Մեկ անգամ էլ հարձակվողը հստակ իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Սևիլյան» վաստակել է 4 միավոր ու դարձել խմբի առաջատար: «Լիվերպուլն» ու «Սպարտակն» ունեն 2-ական, իսկ «Մարիբորը»` 1 միավոր:

Տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում