Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի վերջին 7 հարվածներից հետո 6 գոլ է գրանցվել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է Չեմպիոնների լիգայում անչափ արդյունավետ գործել:

«Opta»-ն տեղեկացնում է, որ այս մրցաշարում պորտուգալացու կատարած վերջին հարվածներից 7-ը, որոնք դարպասին են ընթացել, 6 դեպքում գոլով են ավարտվել: 32-ամյա ֆուտբոլիստն այդ ընթացքում հասցրել է դուբլի հեղինակ դառնալ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ արտագնա (3:1) և ԱՊՕԵԼ-ի հետ տնային (3:0) խաղերում, ինչպես նաև «Յուվենտուսի» դեմ նախորդ խաղարկության եզրափակչում (4:1):

Բացի այդ, Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 142-րդ հանդիպումն է անցկացրել և այդ ցուցանիշով հավասարվել է երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռաուլին: Առաջատարներն են Իկեր Կասիլյասը (166) և Չավին (151):

Հետևեք մեզ նաև Telegram-ում