Վալվերդե. Եթե ցանկանում ես հաղթել կարևոր խաղերում, ստիպված ես տանջվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Լիսաբոնի «Սպորտինգի» հետ արտագնա հանդիպման (1:0) մասին:

«Եթե ցանկանում ես հաղթել կարևոր խաղերում, ստիպված ես տանջվել: Մենք մեծ ցանկություն ցուցաբերեցինք, առաջին կեսում գերիշխում էինք խաղադաշտում և հասկանում էինք, թե հակագրոհների ժամանակ մրցակիցն ինչի է ընդունակ:

Այո, 1:0 հաշվի ժամանակ «Սպորտինգն» ավելացրեց ճնշումը և մեզ ստիպեց վտանգ զգալ: Հաղթանակն ամրապնդելու համար լավ պահեր ունեինք, սակայն չօգտվեցինք դրանցից: Ավելորդ չէ հիշեցնել, որ Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ չի լինում:

Իհարկե, «Սպորտինգը» կարող է փլեյ-օֆֆ դուրս գալ: Նրանց առաջիկա երկու խաղերը «Յուվենտուսի» դեմ են, որոնցում հաջող գործելու դեպքում լավ շանսեր կստանան»,- 53-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում