Ակումբային վարկանիշ. 7 տարի անց Իտալիան շրջանցեց Գերմանիային

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արդյունքներով Իտալիան շրջանցել է Գերմանիային և բարձրացել երրորդ հորիզոնական:

Ա Սերիայի ակումբների եվրագավաթային վարկանիշը Բունդեսլիգային գերազանցել է 2010 թվականից հետո առաջին անգամ: Իտալիայի վարկանիշն է 64,082, իսկ Գերմանիայինը` 63,988:

Երկորրդ տուրում պարտվել են Բունդեսլիգայի բոլոր երեք ներկայացուցիչները: «Բավարիան» զիջել է ՊՍԺ-ին (0:3), Դորտմունդի «Բորուսսիան»` «Ռեալին» (1:3), իսկ «ՌԲ Լեյպցիգը»` «Բեշիկթաշին» (0:2):

Առաջատարն է Իսպանիան (92,712), իսկ երկրորդ տեղում է Անգլիան (66,034):

Հետևեք մեզ նաև Telegram-ում