Վալերոնը մեկ օր գլխավորեց «Լաս Պալմասը». նոր մարզիչ

Իսպանական «Լաս Պալմասը» հայտարարել է նոր մարզիչ նշանակելու մասին: Կղզիաբնակ թիմը գլխավորելու է Պակո Այեստարանը:

54-ամյա մասնագետի հետ կնքվել է պայմանագիր, որը գործելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իսպանացին նախորդ մրցաշրջանում մարզում էր «Վալենսիան»:

Ավելի վաղ «դեղնակապույտներին» ժամանակավորապես գլխավորել էին Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Կարլոս Վալերոնը, ինչպես նաև Պակիտոն: Վերջինս ընդգրկվել է Այեստարանի մարզչական շտաբում:

«Լաս Պալմասը» Լա լիգայի 6 տուրերից հետո վաստակել է նույնքան միավոր: Հաջորդ տուրում նրանք հյուրընկալվելու են «Բարսելոնային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում