ԵԼ․ Կոկորինի դուբլը հաղթանակ պարգևեց «Զենիթին», իսկ «Վարդարը» կրկին պարտվեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ Ռուսական թիմի կազմում հաշիվը բացեց Էմիլիանո Ռիգոնին, ապա դուբլ ձևակերպեց Ալեքսանդր Կոկորինը, իսկ «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը խփեց Դիեգո Լյորենտեն։

L խմբի մյուս խաղում «Վարդարը» 1։3 հաշվով պարտվեց նորվեգական «Ռուսենբորգին»։ Մակեդոնիայի չեմպիոնի կազմում խաղին մասնակցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը: Բարսեղյանը խաղադաշտում է անցկացրեց 76 րոպե, իսկ Համբարձումյանը՝ 85։

Երկրորդ տուրից հետո «Զենիթը» 6 միավորով գլխավորում է L խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռեալ Սոսյեդադն» ու «Ռուսենբորգն» ունեն 3-ական միավոր, իսկ «Վարդարը» դեռ միավոր չի վաստակել։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
L խումբ

«Զենիթ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 3։1
Գոլերը՝ Ռիգոնի 5՛, Կոկորին 23՛, 60՛ – Լյորենտե 41՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

«Ռուսենբորգ» – «Վարդար»՝ 3։1
Գոլերը՝ Բենդտներ 25՛ / 11-մետրանոց, Կոնրադսեն 56՛, Հեդենստադ 68՛ – Ֆելիպե 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում