Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով. Սի Ցզինպին

Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, ով ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:

Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք աջակցեն երկկողմ համագործակցության կայությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում