ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը. ՈԻՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 87 պատգամավոր:
Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 4-ի նիստում պատգամավորները քննարկել են կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Խորհրդարանը քննարկել է նաև հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, որը ևս հոկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին կդրվի քվեարկության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում