Պատգամավորի կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք անընդունելի է. Շարմազանովն անդրադարձել է Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև գրանցված միջադեպին:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորների կողմից՝ անկախ նրանից, թե նրանք որ խմբակցության անդամ են: «Ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պատգամավորի կողմից խորհրդարանում կամ դրանից դուրս, անընդունելի և անթույլատրելի են՝ անկախ նրանից, թե այդ պատգամավորները իշխանությունից են, թե ընդդիմությունից»,- «ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ինքը զրուցել է և Արտաշես Գեղամյանի, և Նիկոլ Փաշինյանի հետ: «Որպես Ազգային ժողովի փոխնախագահ՝ ես շահագրգռված եմ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ընդգծեց Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպում են ունեցել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում