Սուարեսը վիրահատության է ենթարկվելու

«Բարսելոնան» ու թիմի հարձակվող Լուիս Սուարեսը պայմանավորվել են վերջինիս ծնկի վիրահատության ժամկետի հարցում: 30-ամյա ֆուտբոլիստը բժիշկների օգնությանը կդիմի նոյեմբերին, երբ նախանշված կլինեն ազգային հավաքականների հերթական խաղերը,- գրում է sport.es-ը:

Կատալոնական ակումբը հույս ունի, որ Ուրուգվայը Մունդլիալի ուղեգիր կնվաճի առանց անցումային փուլի խաղերի, որպեսզի հարձակվողը ստիպված չլինի միանալ ազգային ընտրանուն: Ներկայումս «սելեստեն» հարավամերիկյան գոտում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, Սուարեսի վերականգնման համար կպահանջվի 2-3 շաբաթ և նա բաց կթողնի «կապտանռնագույնների» ընդամենը երկու խաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում