«Հրապարակ». Դատական համակարգի կարևոր խնդիրներից մեկը դատավորների ծանրաբեռնվածությունն է

«Հրապարակ». Դատական համակարգի կարևոր խնդիրներից մեկը դատավորների ծանրաբեռնվածությունն է

Դատավորների ծանրաբեռնվածությունն այսօր դարձել է դատական համակարգի կարևոր խնդիրներից մեկը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս առումով առավել ծանր վիճակ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երբ քրեական գործեր քննող 4 դատավորից մնացել է ընդամենը 2-ը, Պերմյակովի գործը քննած Հարություն Մովսեսյանը գնացել է թոշակի, իսկ Արտակ Թադևոսյանին գործուղել են Երևան՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

«Այժմ մարզում քրեական գործերի ողջ ծանրաբեռնվածությունը դատավորներ Վարդան Գրիգորյանի և Աշոտ Մանուկյանի ուսերին է։ Առայժմ հայտնի չէ, թե երբ դատավոր կնշանակվի Շիրակում՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ դատավորները դժվարությամբ են գնում հեռավոր մարզեր աշխատելու, գերադասում են Երևանը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում