Էմինեմը ռեփով հանդես է եկել Թրամփի դեմ

Էմինեմը ռեփով հանդես է եկել Թրամփի դեմ

Ամերիկացի ռեփեր Էմինեմն իր կատարմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Գազետա.ռու կայքը, հղում անելով Rolling Stone-ին, գրում է, որ ռեփերը եղել է BET Hip Hop Awards մրցանակաբաշխություն հյուրերից: Իր ելույթում նա խստորեն քննադատել է երկրի ղեկավարին մի շարք հարցերում, այդ թվում՝ միգրացիա, կոռուպցիա, ռասիզմ, զենքի շրջանառության վերահսկողություն: Տեղեկացնում է Panorama.am-ը։

Էմինեմն ավարտել է ռեփը՝ դիմելով երկրպագուներին: Երաժշտի խոսքով, վերջնագիր է ներկայացնում այն երկրպագուներին, ովքեր նաև աջակցում են Թրամփին. «Դուք կամ կողմ եք, կամ դեմ»:

Էմինեմը նշել է, որ եթե իր երկրպագուները չեն կարող որոշել, ով է իրենց ավելի շատ դուր գալիս, ապա նա նրանց փոխարեն կանի այդ ընտրությունը: Այնուհետև ռեփերն անպարկեշտ ժեստ է արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում