Ռազմական ինժեներները ՀԱՊԿ զորավարժություններից հետո սկսել են «Ալագյազ» զորավարժարանը պայթունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներ
16/10/2017 18:05
Նմանատիպ
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ինժեներները սկսել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ զորավարժություններից հետո «Ալագյազ» զորավարժարանը պայթյունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքները: Այս մասին հայտնեցին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Երեք օրվա ընթացքում ականազերծման խմբերը կիրականացնեն զորավարժարանի շուրջ 100 հա տարածքի մաքրման աշխատանքներ` հեռացնելով զորավարժությունների ընթացքում չպայթած զինամթերքը: Գտնված պայթյունավտանգ իրերը տեղում կոչնչացվեն: Ընդհանուր առմամբ զորավարժարանի մաքրման աշխատանքներին ներգրավված է 300 զինծառայող, 50 միավոր ռազմական տեխնիկա և ականաորոնողական ծառայության 10 շուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում