Երևան քաղաքի դիագնոզը ամենալավը գիտի Տարոն Մարգարյանը. Լ. Իգիթյան

Այսօր Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը ասաց, որ Երևան քաղաքում առկա խնդիրներին հիմնավոր լուծում կարող է տալ միայն գործող քաղաքային իշխանությունը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

«Պատերազմից հետո մենք ունեինք բավականին վատ քաղաք’ դա իրականություն է, սակայն կարճ ժամանակ հետո Երևանը դարձավ ԽՍՀՄ լավագույն քաղաքներից մեկը և դա հիմնավոր աշխատանքի արդյունք էր»,-ասաց Իգիթյանը:

Իգիթյանը նաև նշեց, որ Երևանի ավագանու գալիք ընտրությունները առաջին հերթին Երևանի քաղաքային իշխանությունների ընտրություններ են, այլ ոչ թե քաղաքական ընտրություններ:

Ըստ Իգիթյան՝ Երևանի քաղաքային իշխանությունները իսկզբանե կոչված են լուծելու քաղաքի  խնդիրները, այլ ոչ թե այն վերածել ներքաղաքականի:

«Այն մարդը, ով թողեց խնդիրները և զբաղվեց քաղաքականությամբ, իրական լուծումներ խնդիրներին տալ չի կարող»,-ավելացրեց Իգիթյանը:

Իգիթյանը նաև նշեց. «Երևան քաղաքը հիվանդ է, իսկ բուժման համար մենք դիմում ենք փորձառու, բազմաթիվ հիվանդներին բուժած բժիշկին: Երևան քաղաքի դիագնոզը ամենալավը գիտի Տարոն Մարգարյանը»:.

Հետևեք մեզ նաև Telegram-ում