Ցավում եմ, որ որոշ մարդկանց մոտ անկեղծության և ջերմության պակաս կա

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 35-րդ տարեդարձի կապակցությամբ Ավանի թիվ 16 հատուկ դպրոցի տնօրեն տիկին  Մարիետա Պետրոսյանը իր շնորհավորանքն արտահայտել է բանաստեղծության տեսքով: Այս առիթով մի խումբ օգտատերեր ծաղրել և պիտակավորել են տիկին Պետրոսյանին: 

Ներկայացնում ենք Մարիետա Պետրոսյանի արձագանքն`ի պատասխան այդ շահարկումների.

«Տարոն Մարգարյանին մանկուց եմ ճանաչում։ Պատիվ եմ ունեցել շփվել և աշխատել դեռևս երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ։
Մարգարյանների ընտանիքի բարեկամներից եմ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ ճանաչում եմ շատ վաղուց։
Այսօր Տարոն Մարգարյանի 35–րդ տարեդարձն է, և ես իմ սրտի խոսքն եմ արտահայտել իր տարեդարձի կապակցությամբ։ Իմ շնորհավորանքը իմ վերաբերմունքի արտահայտումն է իմ սիրելի Տարոն Մարգարյանի անձի հանդեպ, ով շատ լավ անձնավորություն է, մեծ հարգանք է վայելում, սիրելի է շատ–շատերի կողմից։
Առիթից օգտվելով կրկին շնորհավորում եմ և ասում՝ տարեդարձդ շնորհավոր, իմ սիրելի Տարոն ջան»: 

Այս գրառումը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  Մարիամ Բարաղամյանը և հավելել`«ցավում եմ, որ որոշ մարդկանց մոտ անկեղծության և ջերմության պակաս կա»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում