Միհրան Հակոբյան. ՀԱԿ-ը լաչառությունից բացի այլ բանի ընդունակ չէ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ի պատասխան Լևոն Զոհրաբայնի այն հայտարարությանը, որ ՀԱԿ-ը պատրաստ է ագրեսիայի:

Միհրան Հակոբյանի գրառման մեջ մասնավորապես ասված է.

«ՀԱԿ-ի Զուրաբյան Լյովիկն ասում է, որ «իրենք պատրաստ են մարտի և ագրեսիվ ընտրարշավի»: Նախ, ոչ մեկ չի էլ կասկածում, որ ՀԱԿ-ը լաչառությունից բացի այլ բանի է ընդունակ, և հետո հարց է առաջանում՝ ֆրոյդյան սուբլիմացիոն տեսությունից բխող ՀԱԿ ագրեսիան ԲՀԿ-ի հետ համաձայնեցվա՞ծ է, ընտրական գործընթացի սևագործությունը ԲՀԿ պատվերո՞վ է, թե՞ ՀԱԿ-ում նորից որոշել են ուրիշի հաշվին ինքնահաստատվել:
Ի վերջո, ի՞նչ է նշանակում «մարտ և ագրեսիվ ընտրարշավ»: Եթե Լյովիկը արկածների և սուր զգացողությունների այդչափ անհագ կարիք ունի, ավելի լավ է տրակտորներով ռալլիի մասնակցի կամ էլ՝ դեմառդեմ առյուծի հետ մենամարտի, գոնե տեսարանը ցնցող կլինի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում