Արարատի մարզպետը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին

«Հրապարակը» գրում է. «Ասում են, առաջիկայում գուցեեւ հրաժեշտ տաք մարզպետի աթոռին, կա՞ նման բան՝ հարցրինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին:

«Դուք անհանգստանո՞ւմ եք դրա համար»,- հակադարձեց նա: Շա՜ատ. ինչ վերաբերում է Արարատի մարզին, բոլորին շատ հետաքրքրում ու «անհանգստացնում է»: Ինչո՞ւ,- շարունակեց հետաքրքրվել Բարսեղյանը: Ասում են’ Հովիկ Աբրահամյանի դիրքերը թուլացել են, այդ պատճառով: «Հովիկ Աբրահամյանի դիրքերը երբեւիցե չի կարող թուլանալ»: Բայց ՀՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին չի մասնակցում: Պարոն Բարսեղյանը արհամարհանքով նայեց ձայնագրիչին ու անպատասխան թողեց հարցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում