Counter.am – Կայքերի վիճակագրության նոր համակարգ

Կայքերի վիճակագրությունն ու վերլուծությունը կարևոր մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս թե՛ կայքի աշխատակազմին,թե՛ այցելուներին և թե՛ գովազդատուներին ստանալ հավաստի և ստույգ տեղեկատվություն իրենց հետաքրքրող կայքերի վերաբերյալ: Այս նպատակով հիմնադրվեց Counter.am հայկական ռեյթնգային կայքը: Այն բազմակողմանի տվյալների համակարգ է, որը հավաքում և վերլուծում է տեղեկատվություն Ձեր կայքի այցելուների մասին և ներկայացնում ընդհանուր վարկանիշը: Այս մասին նշված է հայկական կայքերի համացանցային նոր վիճակագրական համակարգի ստեղծող թիմի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Counter.am կայքի օգնությամբ կարելի է հետևել եւ վերլուծել համակարգում գրանցված կայքերի վիճակագրությանը: Այն իր մեջ ներառում է ոչ միայն լրատվական, այլ նաև կրթական, ֆինանսական, մշակութային, ժամանցային կայքեր, անձնական բլոգներ, կայքեր երեխաներիմասին և այլն, որոնք դասակարգվում են համապատասխան բաժիններով: Կայքում մանրամասնորեն ներկայացվում է վեբ կայքերի օրական, շաբաթական և ամսեկան այցելությունների քանակը:

Որակական վիճակագրության վերլուծությունը անհրաժեշտ է կայքի գործունեության համար:
Counter.am –ը եկել է նոր խոսք ասելու և ինչու ոչ, մրցակցություն ապահովելու հայկական վեբ վիճակագրության դաշտում, նշում են համակարգի հեղինակները:

Counter.am –ում տվյալները թարմացվում են ամեն քսան րոպեն մեկ: Գրանցումն ու մասնակցությունը անվճար է և հեշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում