Լևոն Արոնյանը մեկ միավորով հետ է մնում Կարուանայից
07/12/2017 16:09
Նմանատիպ
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ միավորով է հետ մնում «London chess Classic»-ի առաջատարից:
Լոնդոնում ընթացող հեղինակավոր մրցաշարում Արոնյանն ունի 2,5 միավոր: 3,5 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Դեկտեմբերի 7-ը մրցաշարում հանգստի օր է:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):
Հետևեք մեզ նաև Telegram-ում