Մխիթարյանը հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ

Մխիթարյանը հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Ինչպես փոխանցում է TransferMarketWeb-ը, հանդիպմանը քննարկվել են 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցը: Զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հայտնի է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Sport Mediaset-ըշն ավելի վաղ հաղորդել էր, որ Միլանի «Ինտեր»-ը հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Արդեն 7-րդ խաղն է, ինչ Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվում թիմի կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում