Հինգ ֆուտբոլիստներ հեռացել են «Գանձասար-Կապանից»
20/12/2017 18:50
![Հինգ ֆուտբոլիստներ հեռացել են «Գանձասար-Կապանից»](https://times.am/v3/wp-content/uploads/2017/12/9fce176faef2c013d417352e56fd8677-1500x907.jpg)
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության առաջին կեսից հետո «Գանձասար-Կապանից» հեռացել է 5 ֆուտբոլիստ։
Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ այդ խաղացողների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ: Կապանյան թիմը լքել են Ֆիլիպ Իլիկը, Ալեքսանդր Յակովցևը, Աբդուլայ Բաբան, Ռաֆայել Ղազարյանն ու Վալտեր Պողոսյանը:
«Գանձասարը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներից դրսևորած եռանդի ու ջանասիրության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում