Օսկանյանը ԲՀԿ-ում տարաձայնություններ է առաջացրել

«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն պետք է անցնի ընդդիմադիր կարգավիճակի, բուռն վեճեր և տարաձայնություններ է առաջացրել կուսակցության ներսում։ Որոշ ԲՀԿ-ականներ, զորօրինակ՝ պատգամավոր Արագած Ախոյանը, հրապարակավ դրան դեմ են արտահայտվում, ոմանք էլ, զորօրինակ՝ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ կողմ։ Սակայն կուլիսներում այդ հարցի շուրջ եռում են կատաղի կրքեր։ Այսպես, «ավանդական» ԲՀԿ-ականները կարծիք են հայտնում, որ վաղուց ժամանակն էր ազատվել ամերիկյան շպիոն և խառնակիչ Օսկանյանից, իսկ «հեղափոխական» թևի որոշ ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ վաղուց ժամանակն է ԲՀԿ-ն բեռնաթափել մեծամասնություն կազմող «իշխանությունից ոտ ու գլխով կախված» բալաստից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում