Նռանյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը
27/12/2017 22:04
![Նռանյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը](https://times.am/v3/wp-content/uploads/2017/12/d3ee175c19e5fc0f8aede5fb916c6851-1500x839.jpg)
Նմանատիպ
Հարձակվող Գևորգ Նռանյանը կլշարունակի ելույթները «Գանձասար-Կապանի» կազմում:
31-ամյա ֆուտբոլիստն «արջերի» հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը, որը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը,- տեղեկացնում է կապանցիների պաշտոնական կայքը:
Հայ խաղացողը «Գանձասար» է տեղափոխվել ամռանը` «Ալաշկերտից»: Կապանցիների կազմում Նռանյանն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։