Հայաստանի արտգործախարարին է հանձնվել Ղազախստանի պետական պարգևը
30/12/2017 19:44
Նմանատիպ
Դեկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Տիմուր Ուրազաևն Էդվարդ Նալբանդյանին հանձել է Ղազախստանի Նախագահի կողմից շնորհված «Ղազախստանի անկախության 25-րդ տարեդարձի» ոսկե մեդալը՝ հայ-ղազախական հարաբերությունների զարգացան գործում նշանակալի ավանդի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում