Իսպանիայի գավաթ․ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Կոստան գոլ խփեց վերադարձի խաղում (տեսանյութ)
03/01/2018 23:54

Նմանատիպ
Մեկնարկել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը։
Մադրիդի «Ատլետիկոն» այս փուլի առաջին խաղում խոշոր հաշվով առավելության հասավ «Լեյդայի» նկատմամբ։ Դիեգո Սիմեոնեի սաներից մեկական գոլ խփեցին Դիեգո Գոդինը, Ֆերնանդո Տորրեսը, մադրիդյան ակումբ վերադարձած Դիեգո Կոստան և Անտուան Գրիզմանը։
Պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 9-ին։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Լեյդա» – «Ատլետիկո»՝ 0։4
Գոլերը՝ Գոդին 33՛, Տորրես 37՛, Կոստա 69՛, Գրիզման 90+2՛
Հեռացում՝ Տրիյես 90+1՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում