Պաշտոնական. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա» (լուսանկար)
04/01/2018 20:22
![Պաշտոնական. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա» (լուսանկար)](https://times.am/v3/wp-content/uploads/2018/01/7d73e9234c0c2262f6bf2f7537b835f5-1500x751.jpg)
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոն կարիերան շարունակելու է «Վալենսիայում»: Վերջինիս պաշտոնական թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ ակումբը կես տարով վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին: Համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:
Արգենտինացին շատ մոտ է եղել Լիսաբոնի «Սպորտինգ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին առաջացել է «չղջիկների» տարբերակը: «Վալենսիայի» կազմում Լուսիանոն հանդես է գալու 8 համարի մարզաշապիկով:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Վիետոն մասնակցել է 12 խաղի, որոնցում գոլային գործողություններով աչքի չի ընկել: