28.1 C
Yerevan

Նաիրա Զոհրաբյան. Ես ուզում եմ մտածել, որ ոստիկանը պատկերացում չուներ՝ ով է իր դիմաց կանգնած

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր միջադեպ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս էր եկել հուշահամալիրից և ցանկացել էր շրջանցիկ ճանապարհով գնալ դեպի ավտոկայանատեղի, ոստիկանները նրան թուլ չեն տվել:

Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես դա կանվանեի իր պարտականությունները կատարող ոստիկանին ոչ վայել պահվածք: Պարոն Ծառուկյանն իր երեխայի, խմբակցության պատգամավորների հետ 1,5 մլն անմեղ զոհերի հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո փորձեց վերադառնալ իր մեքենայի կայանատեղի, սակայն ոստիկանը միջամտեց: Ես ուզում եմ պարզապես մտածել, որ ուղղակի ոստիկանը պատկերացում չուներ՝ ով է իր դիմաց կանգնած, և փորձեց գերազանցել իր լիազորությունները: Պարոն Ծառուկյանը կարող էր օգտվել անվտանգության խորհրդի անդամի, ԲՀԿ խմբակցության ղեկավարի իր լիազորությունից և հստակ պատասխան տալ, բայց ուղղակիորեն պարոն Ծառուկյանն ինքը կանխեց:

Իհարկե, խմբակցության պատգամավորները պատրաստ էին հստակ արձագանքել, բայց պարոն Ծառուկյանն ինքը կանխեց աղմուկը: Մենք ակնկալում ենք ոստիկանության պետի հստակ արձագանքը տվյալ փոխգնդապետի պահվածքի վերաբերյալ»:

spot_imgspot_img