15.1 C
Yerevan

Ոստիկանությունը Ծառուկյանի հետ պատահած միջադեպի մասին

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին «մեկնաբանություններ» են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված «միջադեպի» կապակցությամբ:

«Միջադեպ» ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին «միջադեպի» մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ «միջադեպ» է տեղի ունենում:

Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել: Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է: Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը: Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, և չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել:

Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք: Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը: Կոչ եմ անում նաև զերծ մնալ բնորոշումներ տալուց:

ՀՀ ոստիկանություն

spot_imgspot_img