Անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը

Անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը: Այդ մասին Զախարովան նշել է ամենշաբաթյա իր բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը պատրաստվում է ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

«Իմ կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով բոլորը կզբաղվեն»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փետրվարի մեկին ԼՂ հակամարտության կարգավորման հարցը լինելու է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի քննարկման առարկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում