13.1 C
Yerevan

ԵԽԽՎ-ն անդամ բոլոր պետություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու նպատակով

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որի տակ ստորագրել են վեհաժողովի 21 ներկայացուցիչ, այդ թվում` Գերմանիայի, Սերբիայի, Հունգարիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Սերբիայի մի շարք պատվիրակներ:

Հայտարարությունում, որի տակ ստորագրել են վեհաժողովի 21 ներկայացուցիչ, մասնավորապես ասված է.

«Ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որը խթանում է մարդկային արժանապատվության հարգմանն ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը փաստագրված և հաստատված է մամուլի ու ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով, հայտարարություններով’ Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների’ այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողից:

Վեհաժողովի ներքոստորագրյալ անդամներս կոչ ենք անում ԵԽԽՎ անդամ բոլոր պետություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու նպատակով, որը հեռանկարում կբերի Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչմանն և որպես արդյունք կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը’ խթանելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...