23.1 C
Yerevan

Հայոց Մեծ Եղեռնի զոհերին հիշել են Իրանում

Նմանատիպ

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս...

Անձրևներ և ամպրոպ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից...

Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա

Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան...

Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն շեշտադրումներով:

Ապրիլի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, կազմակերպվեց ծաղկեմատույցի արարողություն, որին ներկա գտնվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի ազգային իշխանությունները, ՀՅԴ ղեկավար կազմը, Թեհրանում գործող մշակութային միությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ի երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը:

spot_imgspot_img