Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)
06/02/2018 23:30
![Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)](https://times.am/v3/wp-content/uploads/2018/02/ec7e67a41e4d3a365362609aa1c3a857-1024x657.jpg)
Նմանատիպ
Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բավարիան» հյուրընկալվել է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պադերբորնին» ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 6:0 հաշիվը:
Ջախջախման սկիզբը դրել է Կինգսլի Կոմանը, այնուհետև մինչև ընդմիջում մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին ու Յոսուա Կիմիխը: Երկրորդ կեսում դուբլի հեղինակ է դարձել Արյեն Ռոբենը, ինչպես նաև մեկ գոլ է խփել Կորենտեն Տոլիսոն:
Կիսաեզրափակչում մյունխենցիների մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Պադերբորն» – «Բավարիա»` 0:6
Գոլերը՝ Կոման (19), Լևանդովսկի (25), Կիմիխ (42), Տոլիսո (55), Ռոբեն (86, 88)