«Բավարիան» 9-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)
10/02/2018 23:23
![«Բավարիան» 9-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)](https://times.am/v3/wp-content/uploads/2018/02/d7b7c0fd36d089edc466cad4cd8554fc-1024x576.jpg)
Նմանատիպ
Բունդեսլիգայի 22-րդ տուրում առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենայում» հյուրընկալեց «Շալկեին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ 29-րդ րոպեին Ֆրանկ Դի Սանտոն վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան ընդմիջում մյունխենցիներին հաջողվեց կրկին առաջ անցնել․ 36-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը։
Տոնելով Բունդեսլիգայում իր 9-րդ անընդմեջ հաղթանակը՝ «Բավարիան» միավորների քանակը հասցրեց 56-ի․ այժմ մյունխենցիները 18 միավորով են գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին»։ «Շալկեն» մնաց 34 միավորով՝ 6-րդ տեղում։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում