Հարավային Կորեայում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում կայացել է բիաթլոնի կանանց հետապնդման մրցավազքը:
Հսկայական առավելությամբ հաղթող է դարձել առաջին տեղով մեկնարկած Լաուրա Դալմայերը: Գերմանուհին չեմպիոն էր դարձել նաև արագասահքում (սպրինտ):
Արծաթե մեդալի համար համառ պայքար է ընթացել Անաստասիա Կուզմինայի ու ֆրանսուհի Անաի Բեսկոնի միջև: Սլովակիան ներկայացնող բիաթլոնիստուհին ֆինիշում մրցակցից առաջ է անցել ընդամենը 0,2 վայրկյանով:
Այսօր կկայանա նաև տղամարդկանց հետապնդման մրցավազքը (պասյուտ):