Ամենալավ մայրիկը

Ամենալավ մայրիկը

Մտիր գյուղ, ավան՝
Ծաղկած ու շքեղ,
Մայրիկիս նման
Չկա ոչ մի տեղ։

Քաղաքներ մտիր,
Շատ մայրիկներ տես,
Երբեք չես գտնի
Իմ մայրիկիս պես։

Նստիր դու մեծ նավ,
Երկրներ ման եկ,
Իմ մայրիկից լավ
Չես գտնի երբեք։

Հր․ ՕՀԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում