Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով
Նմանատիպ
Հայաստանում պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի հունվարին աճ է գրանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մասնավորապես, 2018 թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2017-ի հունվարի համեմատ աճել է 10.2 տոկոսով՝ կազմելով 198 հազար 816 դրամ: Պետական հատվածում արձանագրվել է 7.1 տոկոս աճ` կազմելով 162 հազար 283 դրամ, իսկ մասնավորում՝ 11.3 տոկոս` կազմելով 241 հազար 363 դրամ:
Թվերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են, ով այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով: Աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով: Արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 47.6, արտահանման ու ներմուծման ցուցանիշների աճի
Հետևեք մեզ նաև Telegram-ում