Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել
21/02/2018 21:07
![Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել](https://times.am/v3/wp-content/uploads/2018/02/6f9d8add072fd65fcea1dfa478be94cc-1500x1033.jpg)
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հաջողության է հասել նաև գրականությունում:
25-ամյա ֆուտբոլիստի գրած հեքիաթը ճանաչվել է 2017 թվականի Գերմանիայի լավագույն մանկական գիրք,- տեղեկանում ենք bundesliga.com-ից:
Գերմանացու գիրքը կոչվում է «Մարիոյի մեծագույն երազանքը»: Այն պատմում է փոքրիկ երեխայի մասին, ով երազում է ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Գերմանիայի հավաքականում:
Գյոտցեն գրքից ստացած եկամուտը նվիրաբերելու է «Կյանքի երեխաներ» բարեգործական ֆոնդին, որն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում