Դավիդ Յուրչենկոն համաձայն է խաղալ Հայաստանի հավաքականում, բայց…
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին հավաքականում:
Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային ընտրանու կազմում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ: Հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:
Նշվում է, եր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունկի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում