Ոզնին

Ոզնին

Ոզնին գնաց դերձակի մոտ,
Ասաց՝ բարև, իմ հին ծանոթ,
Ինձ շատ-շատ փող է հարկավոր,
Գնալու եմ տեղ հեռավոր,
Ասեղս առ,
Տուր ինձ վճար։
Ուրախացավ դերձակը ծեր,
Ոզնու ասեղ վաղուց չուներ։

Ոզնին գնաց բժշկի մոտ,
Ասաց՝ բարև, իմ հին ծանոթ,
Ասեղս առ,
Տուր ինձ վճար։
Ուրախացավ բժիշկը ծեր,
Ոզնու ասեղ վաղուց չուներ։

Ոզնին ելավ, որ ճամփորդի,
Տեսավ մի գայլ շուն-շանորդի։
Մինչև կասեր բարև նրան՝
Գայլը թաթը դրեց վրան։
Հիմար ոզնի, առանց ասեղ
Դու կդառնաս ճստիկ մժեղ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում