Մայրս փոքրիկ
05/03/2018 23:15

Նմանատիպ
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:
Խոսք՝ Հովհաննես ՇԻՐԱԶԻ
Կատարում՝ Աննա ՄԱՅԻԼՅԱՆԻ